Իր միկրոբլոգում տեղադրված հոլովակում երգչուհին գեղեցիկ անակնկալ է մատուցում իր ծնողին։
«Մամաս շատ համեստ կինա իր տեսակով, շաաատ Աստվածավախ, չափից շատ զգացմունքային, շուտ հուզվող, շատ չպատմեմ իրա մասին, չի սիրում, երբ իրան գովում են, էն էլ հրապարակավ, որ իմանա կասի՝ Լիլիթիկ ամոթ ա, մի արա նման բաներ։ Բայց, քանի որ ինքը ինստագրամ չունի ասեցի մի փոքր խոսամ իրա մասին։ Ես իրան ինչ նվիրում եմ լացում ա։
Ուզում եմ նենց անենք, որ մեր ծնողները մենակ երջանկությունից լացեն, ու կապ չունի ինչ կնվիրեք, ծնողի համար նյութականը կարեւոր չի, կարեւորը սիրտը չցավացնեք։ Հա մեկ էլ մինչեւ հիմա Լիլիթիկ ա ասում։ Ասում եմ՝ մամա ջան, արդեն մեծ եմ նույնիսկ շատ մեեծ, գոնե մարդկանց մոտ մի ասա», – հրապարակմանը կից գրել է Լիլուն։