Պարզվում է, որ երջանիկ զույգերին բնորոշ սովորությունները կարելի է դասակարգել։ Այս գործում հաջողության է հասել հոգեբույժ Մարկ Գոսթոնը, ով ներկայացրել է տասը սովորություն, որոնք օգնում են երջանիկ զույգերին ճիշտ հարաբերություններ կառուցել։
Միասին քնեք
Հիշեք ձեր հարաբերությունների սկիզբը, երբ դուք անհամբերությամբ սպասում էիք նրան՝ միասին անկողին մտնելու եւ սիրով զբաղվելու համար։ Երջանիկ զույգերը երբեք միայնակ չեն քնում եւ վայելում են միասին անցկացրած յուրաքանչյուր գիշերը։
Ընդհանուր հետաքրքրություն
Զույգերը միմյանց հետ սիրո մասին խոսելուց զատ, պետք է նաեւ ընդհանուր հետաքրքրություններ ունենան, որպեսզի վայելեն միմյանց ներկայությունը։ Նույնիսկ եթե դուք տարբեր մտածելակերպեր ունեք, պետք է անպայման որոշ ընդհանրություններ գտնեք, եթե իհարկե, ցանկանում եք երջանիկ լինել։ Սակայն սա չի նշանակում, որ հանուն ձեր զուգընկերոջ դուք պետք է կորցնեք ձեր դեմքը։
Ձեռք ձեռքի բռնած քայլեք
Երջանիկ զույգերը ձեռք ձեռքի բռնած են քայլում ու միշտ իրար շատ մոտ։ Սա զույգերի երջանկության նախանշաններից մեկն է, քանի որ նրանք հասկանում են, որ միասին մի տեղ գնալն իսկապես մեծ երջանկություն է։
Փոխադարձ վստահություն
Իհարկե, երջանիկ զույգերը նույնպես վիճում կամ խնդիրների առաջ են կանգնում, սակայն նրանց բնորոշ է փոխադարձ վստահությունը, եւ նրանք հեշտությամբ են փոխզիջման գնում։ Ավելին, երջանիկ զույգերը քաջ գիտակցում են, որ իրենց սերն ու վստահությունն ավելի կարեւոր է, քան վիճաբանությունը։
Գրեթե միշտ փորձեք մտածել, որ ձեր զուգընկերոջ քայլերը ճիշտ են ու խելամիտ
Եթե ձեր զուգընկերոջ մեջ մշտապես վատն ու բացասականը փնտրեք, ապա դուք հաստատ կհիասթափվենք նրանից։ Սակայն ինչու՞ բացասաբար տրամադրվել, եթե կարելի է փնտրել ու գտնել դրական հատկություններն ու առավելությունները։
Գրկեք միմյանց աշխատանքից հետո հանդիպելիս
Զուգընկերները հիանալիորեն հիշում են եւ նուրբ հպումները, եւ բռնի ուժի գործադրումը, եւ անտարբերությունը։ Ուստի, ամեն անգամ ողջունելիս եւ հրաժեշտ տալուց փորձեք մեղմորեն հպվել ձեր երկրորդ կեսին։ «Ճիշտ հպումը» ավելի է ամրապնդում ձեր սերը։
Ամեն առավոտ իրար ասեք՝ «Ես քեզ սիրում եմ», «Ուրախ օր եմ մաղթում»
Սա հիանալի միջոց է լավ եւ հաջողակ օր սկսելու եւ օրը գեղեցիկ անկացնելու համար։ Այս մոգական խոսքերը կարող են բարձրացնել զույգի տրամադրությունը եւ երջանկացնել նրանց։
Քնելուց առաջ անպայման «Բարի գիշեր» ասեք
Կարեւոր չէ, թե արդյոք բարկացած կամ վիրավորված եք միմյանցից, վիճել եք իրար հետ… քնելուց առաջ անպայման «բարի գիշեր» ասեք։ Սա հուշում է, որ ձեր հարաբերություններն ավելին են, քան պարզապես սիրավեպը։
Մի մոռացեք հետաքրքրվել միմյանց գործերով
Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ հարցնել, թե ինչպես են ձեր զուգընկերջ գործերը, ինչ խնդիրներ կան աշխատավայրում, ինչպես է նա անցկացրել իր օրը եւ այլն։ Սա միմյանց ավելի լավ ճանաչելու ու բացահայտելու հիանալի հնարավորություն է։
Ուրախացեք, որ ձեզ միասին են տեսնում
Երջանիկ զույգերը չեն ամաչում, երբ նրանց միասին են տեսնում։ Ավելին, նրանք վայելում են այդ պահը, քանի որ դա հնավորություն է տալիս բոլորին ցույց տալ, որ նրանք միմյանց են պատկանում։
Ի դեպ, երջանիկ զույգերի համար այս ամենն արդեն սովորություն է։ Այսինքն՝ նրանք դա անում են ակամա, առանց մտածելու կամ նախօրոք պլանավորելու։ Երջանիկ զույգերի մոտ այս սովորությունները մշտապես շարունակվում են եւ դրանց կիրառման համար մեծ ջանքեր չեն պահաջվում։
Հ.Գ. եթե որեւէ գործողություն ցանկանում եք սովորություն դարձնել, ուրեմն այն հարկավոր է կրկնել 21 օր շարունակ։