Չնայած այն բանին, որ տվյալ առաքելությունը պրակտիկորեն անիրագործելի է, այնուամենայնով, italy4.me-ն կփորձել է առանձնացնել իտալական կինեմատոգրաֆի բոլոր ժամանակների լավագույն տասը ֆիլմերը:
- Մոլեգնություն/ Одержимость/ Ossesione (1943)
Ռեժիսորը՝ Լուկինո Վիկսոնտի
«Մոլեգնություն» ֆիլմը, որի ցուցադրությունն արգելվել էր Իտալիայում անձամբ Բենիտո Մուսոլինիի կողմից, իր մեջ ներառում է թերևս այն ամենը, ինչ անհրաժեշտ է իտալական դասական նովելի համար՝ կիրք, մահ և զղջում:
- Հրաշք՝ Միլանում/ Чудо в Милане/ Miracolo in Milano (1951)
Ռեժիսորը՝ Վիտտորիո դե Սիկա
Այս բարի ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով պատահական գտնում է մի փոքրիկի և հոգ է տանում նրա մասին մինչև մահ: Որոշ ժամանակ անց բարի կինը տղայի երազում աղավնի է նվիրում վերջինիս, որը կարող է կատարել նրա բոլոր ցանկությունները:
- Ճաապարհ/ Дорога/ La Strada (1954)
Ռեժիսորը՝ Ֆեդերիկո Ֆելլինի
«Ճանապարհը» աշխարհահռչակ Ֆելլինիի նշանավոր ֆիլմերից մեկն է: Կինոնկարի հերոսները շրջիկ կրկեսի արտիստներ են՝ մռայլ, կոպիտ Ձամպանոն և զգայուն ու մի քիչ խենթ աղջիկ Ջելսոմինան: Ֆիլմը պատմում է նրանց փոխհարաբերությունների մասին:
- Քաղցր կյանք/ Сладкая жизнь/ La Dolce Vita (1959)
Ռեժիսորը՝ Ֆեդերիկո Ֆելլինի
Որոշ փորձագետներ հենց այս ֆիլմն են համարում Ֆելլինիի ստեղծագործությունների գագաթնակետը, որն արժանացել է «Ոսկե արմավենու» 1960թ. Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը լրագրողի մասին է, ով մեկ շաբաթ անցկացնում է Հռոմում՝ սիրո փնտրտուքների մեջ:
- Ամուսնալուծություն իտալական ձևով/ Развод по-итальянски/ Divorzio All’Italiana (1961)
Ռեժիսորը՝ Պիետրի Ջերմի և Ռենցո Մարինիանո
Գլխավոր հերոս Ֆերդինանդոն սիրահարվում է երիտասարդ գեղեցկուհու և որոշում է ամեն գնով ամուսնալուծվել կնոջից: Սակայն Ֆեֆեն գնում է ոչ այդքան ստանդրատ ճանապարհով. նա կազմակերպում է կնոջ դավաճանությունը և սպանում է նրան՝ իբր խանդի հողի վրա և թվում է՝ Ֆեֆեն հասել է իր ցանկությանը, բայց…
- Հեծանիվներ գողացողները/ Похитители велосипедов/ Ladri di Biciclette (1948)
Ռեժիսորը՝ Վիտտորիո դե Սիկա
Հուզիչ դրամա հոր և որդու փոխհարաբերությունների մասին: Անտոնիոն տեղավորվում է աշխատանքի, որի համար հեծանիվ է անհրաժեշտ: Բայց, ավաղ, հեծանիվը գողանում են դրա ձեռքբերման հենց հաջորդ օրը: Անտոնիոն որդու՝ Բրունոյի օգնությամբ փնտրում է հեծանիվը, ինչի ժամանակ սկսում է լրիվ այլ ձևով հասկանալ կյանքը:
- Նոր կինոթատրոն «Պարադիզո»/ Новый кинотеатр «Парадизо»/ Nuovo Cinema Paradiso (1988)
Ռեժիսորը՝ Ջուզեպե Տորնատորե
Այս ֆիլմը պատմություն է պատանու և ծերունու մասին, որոնց կապում է սերը և կինոն:
- Փոստատար/ Почтальон/ Il Postino (1994)
Ռեժիսորը՝ Մայքլ Ռեդֆորդ
Ռոմանտիկ կատակերգությունը Իտալիայի փոքրիկ կղզում ապրող փոստատարի կյանքի մասին է, որը սիրո խոստովանություն է անում մի աղջկա իր չիլիացի ընկերոջ՝ բանաստեղծ Պաբլո Ներուդայի օգնությամբ:
- Կյանքը հիասքանչ է/ Жизнь прекрасна/ La Vita è Bella (1997)
Ռեժիսորը՝ Ռոբերտո Բենինի
Այս դրաման իր ռեժիսորին բազմաթիվ մրցանակներ է բերել: Ֆիլմը պատմություն է հրեական ծագում ունեցող իտալացի Գվիդոյի մասին, ով առերեսվում է գենոցիդի բոլոր սարսափներին՝ միաժամանակ պաշտպանելով իր փոքրիկ որդուն: Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Բենինիի ընտանիքի պատմությունը:
- Մեծ գեղեցկություն/ Великая красота/ La Grande Bellezza (2013)
Ռեժիսորը՝ Պաոլո Սորենտինո
Ֆիլմում բացահայտվում է լրագրող Ջեպ Գամբերդելիի պատմությունը, ով միայն կյանքի մայրամուտում է հասկանում, որ հարստության և ճանաչման հետևից ընկնելով բաց է թողել երջանիկ լինելու շանսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը