Ներկայացնում ենք մեծագույն մարդկանց տարօրինակ սովորությունները, որոնց կյանքն անցել է տաղանդի և խելագարության եզրագծով:
- Ալբերտ Էյնշտեյն
Այս հանճարեղ և ինքնատիպ գիտնականն ունեցել է մի տարօրինակ ֆոբիա. նա վախենում էր գուլպաներ կրել:
- Կայսր Ներոն
Մեծն հռոմեացի կայսրը լոգանք էր ընդունում փայտե տարայի մեջ՝ ձկների հետ:
- Ալեքսանդր Սուվորով
Հանճարեղ զորավարն առավոտները շատ տարօինակ ձևով էր սկսում. նա մտնում էր սառցե ջրի տակ և աքլորի նման ծուղրուղու էր կանչում:
- Կոկո Շանել
Ոճի իկոնան պարտադրում էր, որ իր բնակարան-արհեստանոցի աստիճաններից օծանելիքի բույր գա:
- Բենջամին Ֆրանկլին
Այս հանրահայտ քաղաքական գործիչը շատ տարօրինակ ձևով էր հավաքվում մտքերով. նա առավոտյան սիրում էր մերկ կանգնել պատուհանի մոտ, հետո նոր սկսել աշխատանքային օրը:
- Չարլզ Դիքենս
Հայտնի անգլիացի գրողն իր գրասենյակում հայելիներ էր շարում և սիրում էր նայելով դրանց՝ ծամածռություններ անել:
- Կարլ Յունգ
Հանրահայտ հոգեբանը սիրում էր զրուցել սպասքի հետ (կաթսաներ և տապակներ), նախքան կսկսեր սնունդ պատրաստել:
- Իմմանուիլ Կանտ
Գերմանացի փիլիսոփան նախընտրում էր սնունդ ընդունել օրը մեկ անգամ, բայց դա տևում էր մի քանի ժամ:
- Յոհաննես Բրամս
Գերմանացի կոմպոզիտորը սիրում էր փայլեցնել կոշիկները: Թվում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, բայց Բրամսը կարծում էր, որ կոշիկները փայլեցնելիս են իր գլխում ծնվում ամենագեղեցիկ մեղեդիները:
- Իգոր Ստրավինսկի
Ռուս կոմպոզիտորը օրը սկսում էր 15 րոպե գլխի վրա դիրք ընդունելուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը