«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու եւ զավակների՝ Արիանայի եւ Ալեքի հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Գեղեցկուհին սպորտային հանդերձանքով է․ կրում է բլուզ, ջինսե տաբատ, կապույտ երանգի բաճկոն, մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։