Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում Մարիամը պատկերված է ծնողների եւ եղբոր հետ։ Ընտանիքի անդամները կրում են միանման հագուստ։ Հրապարակմանը կից Մարիամը գրել է․
«Սիրեք Ձեր ընտանիքը: Գնահատեք նրանց, փայփայեք, ամուր գրկեք ու ամեն օր ասեք, որ սիրում եք նրանց: Մեզ երջանկություն պարգեւողը ընտանիքն է, նրա ներսում ապրող մարդկանց առողջությունը, իրենց աչքերի փայլն ու ժպիտը: Ներողամիտ ու շնորհակալ եղեք»։