Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի եւ որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված սեւ-սպիտակ լուսանկարում Միհրանը գրկել է որդուն, իսկ նա նայում է մայրիկին։ Ընտանիքի անդամները տեսախցիկին մեջքով են կանգնած։ «Ընտանիք», – հրապարակումը մակագրել է երգիչը, իսկ հետեւորդները շտապել են դրական խոսքեր ուղղել նրանց․ «Հրաշք ընտանիք», «գեղեցիկ ընտանիք», «երջանիկ լինեք»։