Ամանորը ցանկությունների կատարման և երջանիկ փոփոխությունների ժամանակն է: Հենց Ամանորյա գիշերը կարելի է արմատապես դեպի լավը փոխել կյանքը և ճակատագիրը:
Ինչպե՞ս փոխել կյանքը դեպի լավը Ամանորին:
Այն բանի համար, որպեսզի կյանք թողնեք դրական փոփոխություններ, Ձեզ անհրաժեշտ է.
Ամբողջ տարվա Ձեր անհաջողությունների ցուցակը
Մաքուր նոր ափսե
Սև մոմ
Փոքրիկ մաքուր թղթի կտոր
Գրիչ
Կրակայրիչ
Մեկ բաժակ Ձեր սիրած ըմպելիքից
Վաղօրոք ափսեի վրա տեղավորեք սև մոմը և պատրաստեք այն բաների ցուցակը, ինչից ուզում եք ազատվել: Մինչև տոնական կեսգիշեր, դրանից 5 րոպե առաջ այրեք մոմը և հիշեք այն բոլոր վատ բաները, ինչ Ձեզ հետ պատահել է:
Պատկերացրեք, որ բոլոր անհաջողությունները Ձեզանից ընդմիշտ հեռանում են: Այրեք ցուցակը սև մոմի կրակով՝ ասելով, որ հին տարին կտանի բոլոր անհաջողությունները, իսկ նորը թույլ կտա ապրել նորովի: Դրեք մոմը պատուհանագոգին և թողեք, որ մինչև վերջ այրվի:
Դրանից հետո ուղիղ կեսգիշերին բաժակը լցրեք Ձեր սիրած ըմպելիքով, մաքուր թղթի վրա գրեք. «Չարը գնաց, ամեն ինչ բարի է»: Այրեք թուղթը բաժակի վրա և խմեք ըմպելիքն այրված թղթի մոխրի հետ: Դրանով կսկսվի նոր էներգետիկ ծրագիր, և Ձեր կյանքը կփոխվի դեպի լավը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը