Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին հավաքել է մազերը։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ գեղեցիկ մատանին։ «Հոգնած տրամադրություն»,- հրապարակումը մակագրել է նա։