- Սանրվածքը
Շատ աղջիկներ բողոքում են նրանից, որ տղաներն ուշադրություն չեն դարձնում իրենց նոր սանրվածքին: Այո, հուսալ, թե նա կնկատի, որ դու կտրել ես մազերիդ ծայրերը կամ մազերիդ գույնը կես երանգով փոխել ես, իրոք չարժե, բայց քո արտաքին տեսքի մեջ ապշեցուցիչ փոփոխությունները երբեք աննկատ չեն անցնի:
- Կրծկալի բացակայություն
Շապիկ հագած լինես, թե լայն սվիտեր, նշանակություն չունի: Պարտադիր չէ տղային ասել, որ կրծկալ չես հագել, նա առանց այդ էլ կհասկանա: Նրանց դա հուշում է յոթերորդ զգայարանը եւ, չգիտես ինչու, միշտ անսխալ:
- Նոր ներքնազգեստ
Յոթերորդ զգայարանը գործում է ինչպես ներքնազգեստի բացակայության դեպքում, այնպես էլ` առկայության: Նա անպայման ուշադրություն կդարձնի նրան, որ դու ինչ-որ սեքսուալ բան ես հագել: Մի զարմացիր, եթե հինգ տարվա հարաբերություններից հետո նա քեզ ասի. «Ես հիշում եմ, որ երրորդ ժամադրությանը դու կապույտ ժանեկավոր վարտիք էիր հագել: Այն մի քիչ դուրս էր մնում տաբատի տակից, երբ նստում էիր»: Տղաները նման բաների համար լուսանկարչական հիշողություն ունեն:
- Նոր բույր
Մարդիկ շատ զգայուն են հոտերի հանդեպ, դա տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակում: Եթե նա հասցրել է սովորել քո մաշկի հոտին, կնկատի նույնիսկ այն, որ դու փոխել ես մարմնի համար քսուքը, էլ չասած նոր օծանելիքի մասին:
- Ձեւանալ
Քո կողմից ցանկացած «կեղծիք» խույս չի տա նրա հայացքից: Դու կարող ես քնած ձեւանալ նրա ուսին կամ էլ փքել շրթունքներդ` ջանալով վիրավորված երեւալ. նա գլխի կընկնի, մի կասկածիր:
- Հպումը ձեռքին
Հանդիպումից հետո նա կարող է չհիշել, թե ինչ գույնի բլուզ էիր հագել, բայց հաստատ չի մոռանա քո իմիջիայլոց հպումները: Մի վախեցիր շոյել ձեռքը կամ էլ ձեռքդ դնել նրա կրծքին. նման ֆիզիկական շփումների պահերը միշտ կմնան հիշողության մեջ: