Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան կապույտ գույնի տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, ընտրել սպիտակ մարզակոշիկներ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։