53 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Տատյանա Պրոցենկոն, որը խորհրդային «Բուրատինոյի արկածները» ֆիլմում մարմնավորել է Մալվինային: Այս մասին РБК-ին հայտնել է նրա ամուսինը՝ դերասան եւ լրագրող Ալեքսեյ Վոյտյուկը։
«Դա տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 10։30-ին, նա մահացել է հիվանդանոցում։ Ուռուցք։ Գրեթե երեք տարի պայքարել է, բայց ավաղ», – ասել նա։
Հրաժեշտի ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չեն։
«Բուրատինոյի արկածները» ֆիլմն էկրան է բարձրացել 1976 թվականին։ Պրոցենկոն միակն էր երեխաների շրջանում, որը կադրում ինքն էր խոսում։ Մյուսներին հնչունավորել են այլ դերասանուհիներ։