Շուտով Նոր տարի է, իսկ դա նշանակում է, որ Դուք ունեք կյանքը վերադասավորելու ևս մեկ հնարավորություն: cluber-ն առաջարկում է ամեն տարի կայացնել այս անսահման հնարավորություններով լի որոշումները և անխախտ հետևել դրանց:
Սկսեք
Հաջողության մեծագույն հրաշքն առաջին քայլը կատարելն է:
Կենտրոնացրեք Ձեր ջանքերը ամենակարևորի վրա
Մի եղեք զբաղված, եղեք արդյունավետ: Ուշադրություն մի դարձրեք ժամանակի վրա, կենտրոնացեք արդյունքի վրա: Առաջին հորիզոնականում դրեք դրեք այն, ինչն առավել մեծ կարևորություն ունի Ձեր կյանքում:
Մի շեղվեք ճանապարհից
Հաջողակ կյանքն այն է, երբ Դուք ընթանում եք Ձեր ճանապարհով և չեք վազում ուրիշների երազանքների հետևից:
Հավատացեք ինքներդ Ձեզ
Իմացեք, որ Դուք ունեք այն ամենը, ինչ պետք է լավագույնին հասնելու համար:
Կենտրոնացեք որոշումներ կայացնելու վրա
Կյանքը լավն է դառնում այն ժամանակ, երբ Դուք որոշում եք այն ավելի լավը դարձնել:
Համակերպվեք այն ամենի հետ, ինչը չեք կարող փոխել
Սովորեք կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա: Եղեք լավատես և աշխատասեր:
Անցյալը թողեք հետևում
Անցյալի վերքերը չեն լավանա, որքան էլ դրանք փայփայեք: Փորձեք ապրել ներկայով:
Ժամանակ գտեք հանգստանալու համար
Երբեմն շատ օգտակար է ամեն ինչ մի կողմ դնել և պարզապես մի լավ հանգստանալ: Հանգիստը կօգնի թարմ աչքերով նայել աշխատանքին:
Լավ օրինակ ծառայեք
Կարևոր է, թե Դուք ինչ եք խոսում, ինչ գործողություններ եք կատարում. հավատացեք, որ կան մարդիկ, ովքեր ամենայն ուշադրությամբ հետևում են Ձեզ և փորձում են հետաքրքիր բաներ քաղել Ձեր գիտելիքներից և զգացմունքներից:
Եղեք անկեղծ և բարի
Բարությունը Ձեր խոսքում ստեղծում է վստահություն: Բարությունը Ձեր մտքերն ավելի դրական է դարձնում: Բարությունը և նվիրվածությունը սեր են ստեղծում:
Արտահայտեք Ձեր սերը
Անսովոր և յուրահատուկ խոսքերը կարևոր չեն: Կարևոր են սիրով լի Ձեր ազնիվ գործողությունները:
Օգնեք փոխել գոնե մեկ կյանք
Որքան էլ բարդությունների հանդիպեք կյանքի ճանապարհին, հիշեք, որ կարող եք փոխել աշխարհը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը