«Տերմինատորի» աստղ, ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ կնկարահանվի սերիալում: Skydance-ի եւ Netflix-ի հետ մեծ աշխատանք սկսել նա համաձայնել է երկրպագուներին բազմաթիվ խնդրանքներից հետո, հաղորդում է Deadline-ը։ Երկրպագուները կստանան 8 ժամանոց ժապավեն, որը կպատմի թոշակառու լրտեսի մասին՝ սիրելի դերասանի կատարմամբ:
Շվարցենեգերի համար նախագիծը կդառնա հեռուստատեսության համար առաջին խոշոր աշխատանքը։ Մեծ էկրանի աստղը Skydance-ի հետ աշխատել է «Տերմինատոր. Գենեզիս» եւ «Տերմինատոր. Մութ ճակատագրեր» ֆիլմերի ժամանակ։ Նոր նախագծում դերասանը հանդես կգա նաեւ պրոդյուսերի դերում:
Ամբողջ աշխարհից երկրպագուներս երկար տարիներ խնդրել են ինձ նկարահանվել սերիալում, եւ վերջապես ես համարձակվեցի Skydance-ի եւ Netflix-ի մեր գործընկերների շնորհիվ: Ես շատ հուզված եմ, չեմ համբերում աշխատել թիմի հետ», – ասել է Շվարցենեգերը։
news.am