Հիշում եմ, թե ինչպես սկսվեց այս պատմությունը։ Պարզ, բայց միևնույն ժամանակ ջերմ պատմություն: Լավ ոստիկանն ընդդեմ ոսկե սրտով վատ տղայի։ Ճակատագրական սեր հանցագործի քրոջ հանդեպ եւ մրցավազք։
Հետո պատմությունը շարունակվեց։
«Ֆորսաժը» ամեն հաջորդ մասից հետո դառնում էր ոչ այնքան մրցավազքի մասին պատմություն, որքան ֆանտաստիկ մարտաֆիլմ։ Բայց իններորդ մասն ամբողջովին հեռանում է երկրից՝ անտեսելով ֆիզիկայի բոլոր ձանձրալի օրենքները:
Կարծում եմ՝ ժամանակն է խոստովանել, որ «Ֆորսաժի» գործողությունները տեղի են ունենում այլընտրանքային իրականության մեջ, որտեղ ֆիզիկայի օրենքները, եւ, ընդհանրապես, գոյության օրենքներն այնքան էլ նման չեն իրական կյանքին։
Այս անգամ Դոմինիկը ստիպված կլինի հանդիպել անցյալի ուրվականների հետ։ Եվ ահա թիմի անդամները կրկին հավաքվում են, որպեսզի կանխեն աշխարհը գրավելու համարձակ պլանը, որը հորինել է ամենավտանգավոր հանցագործը: Իրավիճակը բարդանում է, քանի որ այդ մարդը Դոմինիկի եղբայր Ջեյկոբն է, ում տարիներ առաջ արտաքսել էին ընտանիքից:
Ավելի մանրամասն՝ news.am