Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ով տեւական ժամանակ ապրում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բնական կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին կրում է մոխրագույն բլուզ։ Նա առանց շպարի է, վարսերն արձակված են։ Հրապարակումը հաղորդավարուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են հղել․ «Նորաոճ. շատ անկեղծություն կա նկարում», «շատ սիրուն եք»։