Հայտնի է դարձել, որ դերասանուհի Սառա Ռամիրեսը կփոխարինի Կիմ Քեթրոլին «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության մեջ, հաղորդում է Deadline-ը:
Նախորդ եթերաշրջաններում պատմվել է չորս ընկերուհիների՝ Քերրի Բրեդշոուի, Շարլոտայի, Միրանդայի եւ Սամանտայի կյանքի մասին, որոնց դերերում հանդես են եկել Սառա Ջեսիկա Փարքերը, Քրիստին Դեւիսը, Սինտիա Նիքսոնը եւ Կիմ Քեթրոլը:
Սակայն սիքվելում կհայտնվեն ոչ բոլոր գլխավոր հերոսուհիները՝ հանդիսատեսը չի տեսնի Սամանտային։ Նրան կփոխարինի Ռամիրես։ Դերասանուհին կխաղա Չե Դիազի կերպարում, որը վարում է փոդքասթ, որի հաճախակի հյուրը Քերրի Բրեդշոուն է: Գենդերային խնդիրների հանդեպ Չեի առաջադեմ հայացքներն իր շոուն դարձնում են հայտնի։
«Բոլորս հիացած ենք, որ Սառա Ռամիրեսի նման տաղանդավոր դերասանուհին միացել է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմաշարի ընտանիքին։ Նա հավասարապես լավ է եւ՛ կատակերգական նախագծերում, եւ՛ դրամայում», – ասում է սերիալի պրոդյուսեր Մայքլ Պատրիկ Քինգը։
Սառա Ռամիրեսը հայտնի է «Կրքի անատոմիա» սերիալում Քելլի Տորեսի դերակատարմամբ:
Ենթադրվում է, որ «Սեքսի մեծ քաղաքում»-ի սիքվելի նկարահանումները Նյու Յորքում կսկսվեն այս ամռանը: