Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական ու նուրբ կերպարում։
«Ամեն մարդ ինքն է իր կյանքի արվեստագետը:
Մեր կյանքը դատարկ կտավ է, իսկ աշխարհը՝ բնորդ:
Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես է ինքը տեսնում բնորդին, և ինքն է որոշում՝ ինչ գույներով լցնի իր կտավը՝ իր կյանքը:
Ես շատ եմ սիրում արվեստը, նկարելը, հետևաբար՝ գույները: Փորձում եմ որքան հնարավոր է վառ, դրական գույներ օգտագործել, խուսափել մուգ գույներից: Որքան էլ փորձենք ամեն բան տեղավորել կտավում միևնույն է այն ունի սահմաններ, ուստի կարևոր է լցնել այն գեղեցիկ ու դրական գույներով: Այլ կերպ ասած՝ կյանքը կարճ է, ուստի փորձենք որքան հնարավոր է գեղեցիկ ու առանց բացասական էներգիայի ապրել և շրջապատել մեր բնորդին՝ աշխարհին»,- գրել է նա: