Ինչո՞ ւ գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց պետք չէ ավտոմեքենա վարել
Advertisement 1000 x 90

Ինչո՞ ւ գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց պետք չէ ավտոմեքենա վարել

Մարդիկ, ովքեր աշխատում են գիշերային հերթափոխով, երեք անգամ ավելի հավանական է, որ վթարի կենթարկվեն, ուստի նրանց խորհուրդ չի տրվում ավտոմեքենա վարել: Ավելին, այդպիսի մարդկանց մոտ ավելի բարձր է քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը, որը հայտնի է որպես «քնի խանգարում հերթափոխով աշխատանքի դեպքում», պարզել են Միսուրիի համալսարանի մասնագետները:

The Daily Mail-ը նշում է, որ գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր աշխատում են, օրինակ, երեկոյան 23:00-ից առավոտյան 7:00-ն ընկած ժամանակահատվածում, քնի վրա ազդող քրոնիկ վիճակների զարգացման ավելի մեծ ռիսկի են ենթարկված: Իր հերթին, քնի խանգարման եւ անքնության պես շեղումները դժբախտ պատահարների կամ վթարների հավանականությունը մեծացնում են համապատասխանաբար 29 տոկոսով եւ 33 տոկոսով: Մասնագետները գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց խորհուրդ են տալիս խուսափել անձնական տրանսպորտից եւ օգտվել հասարակական տրանսպորտից, տաքսիներից կամ համատեղ երթեւեկության ծառայություններից:

Ճանապարհատրանսպորտային պատահարների իրական փաստերի վերլուծությունը, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ վեց նահանգներում (շուրջ 2000 միջադեպ), ցույց է տվել նաեւ, որ քնի խանգարումներ ունեցող վարորդներն ավտոմեքենա վարելիս պակաս ուշադիր են: Վիճակագրության համաձայն` քնկոտ վիճակում ավտոմեքենա վարելիս դժբախտ պատահարները տեղի են ունեցել հիմնականում կեսգիշերից մինչեւ առավոտյան 6-ը կամ կեսօրին ուշ ժամերին, երբ ցիրկադային ռիթմերում անմիջական տեղաշարժեր են նկատվել:

news.am