Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը հերթական անգամ կիսվել է հիանալի կարգավիճակն ընդգծող լուսանկարով։
Երգչուհին ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում քնքուշ կերպարում է։ Նա կերպարանք է ընդունել ամպերի մեջ։ Կրում է ճերմակ զգեստ, ինչն էլ համադրել է վարդագույն գոտիով։ Նրա վարդագույն երանգի վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Լիլիթի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան, անգամ վերնագրել են նկարը․ «գեղեցկություն», «չունի աշխարհը քեզ նման», «հրեշտակ»։