Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրմյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սիլվան սպիտակ շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել է բնական շպար։ «Ատելությամբ լցված այս աշխարհում պետք է կարողանալ հուսալ։ Այդ չարությամբ լցված աշխարհում պետք է կարողանալ ներել։ Այս անորոշությամբ լցված աշխարհում պետք է կարողանալ երազել։ Այդ կասկածանքով լցված աշխարհում պետք է կարողանալ հավատալ»,- գրել է նա։