1. Ինչու ենք մենք ասում «Ամեն ինչ լավ է», երբ ամեն ինչ այնքան էլ լավ չէ:
Ցանկալի կլիներ, որ կանայք ավելի ուղիղ լինեին, բայց այդպիսին ենք մենք բնույթով՝ լինել ավելի նրբանկատ եւ չստանալ հիստերիկի կամ լրբի պիտակ: Ահա, թե ինչու ենք ասում «Ամեն ինչ լավ է», երբ զայրույթից համարյա գոլորշի է բարձրանում մեր վրայից:
Պարզապես դա պետք է ընդունել որպես փաստ, եւ չտալ այդ հարցը, երբ ամեն ինչ կարգին չէ:
2. Ինչու է այդպես հաճելի օրվա վերջում հանել կրծկալը:
Որպեսզի տղամարդիկ դա հասկանան, նրանք նմանատիպ մի բան պետք է ունենան իրենց առնանդամի համար: Եվ եթե նրանք դա հանեն 10 ժամ հետո, ապա կսկսեն ուրախությունից պարել:
3. Ինչու է փողոցում մեր ուղղությամբ սուլոցը այդքան տհաճ:
Չխնամված տղամարդու խոսքը, ով փողոցում ասում է, որ ես հրաշալի հետույք ունեմ, այն դեպքում, երբ ես աշխատանքից հետո փորձում եմ արագ տուն հասնել, ամենեւին էլ հաճոյախոսություն չէ:
4. Ինչու են կրծկալներն այդքան թանկ:
Մենք էլ դա չենք հասկանում, ուստի եթե դուք մեր փոխարեն վճարեք ընթրիքի համար՝ երախտապարտ կլինենք: Պարզապես եթե մենք երկու կրծկալ գնենք՝ ստիպված կլինենք մեկ շաբաթ քաղցած մնալ:
5. Ինչու է ջինս գնելը դժոխային:
Ես միշտ երազում եմ այն մասին, որ կգնամ խանութ, կասեմ չափսը, ու կբերեն ջինս, որն ինձ համար իդեալական կլինի: Բայց՝ ոչ, ինչ-ինչ պատճառներով այն տարբեր է, եւ այդ ջիսերն արդեն ամենուր են՝ հանդերձարանում, վաճառողուհու ձեռքին: Ու չգիտես ինչու՝ չեմ մտնում դրանց մեջ:
6. Ինչու ենք մենք ցնցուղից առաջ զուգարան մտնում:
Պարզապես շատ տղամարդկանց համար ատամները մաքրելը, միզելը եւ լոգանքը մեկ պրոցես է, իսկ կանանց համար՝ երեք տարբեր:
7. Ինչու ենք մենք այդքան երկար դիմահարդարվում:
Դե թող տղամարդիկ փորձեն վերցնել մատիտը ու աչքերին այնպիսի սլաքներ նկարեն, որ դրանք լինեն համաչափ եւ միանման ու առավելագույնս մոտ թարթիչների գծին: