Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսակար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Քրիստինան ջինսե տաբատ է կրում, բաց վարդագույն բլուզ։ Երգչուհին արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ «Հայաստանի բնությունն ուրիշ ոչ մի երկիր չունի, ամեն անգամ նոր երկիր տեսնելուց հետո հասկանում ես, որ, իսկապես, Հայաստանի համն ու հոտը ուրիշ է»,- գրել է նա։