Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով՝ ամեն օր հրապարակելով գայթակղիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան եւ մարմնի անթերի կազմվածքը:
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է Մեղրիում։ Երգչուհին կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա սպորտային կերպարում է․ կրում է մոխրագույն բլուզ, սեւ տաբատ, մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Մայր Արաքս։ Երբ ես Մեղրիում էի»։