Քիմ Քարդաշյանի ականջօղերը վիրավորել են հնդիկների կրոնական զգացմունքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանի ականջօղերը վիրավորել են հնդիկների կրոնական զգացմունքները

Քիմ Քարդաշյանը հրապարակել է սեփական կոսմետիկ բրենդի գովազդի համար նոր ֆոտոշարքից որոշ կադրեր, ինչով զայրացրել է Հնդկաստանի իր բաժանորդներին: Արտադրանքի առաջխաղացման համար նա արտասովոր ականջօղեր է ընտրել, ինչով վիրավորել է հանրապետության բնակիչների կրոնական զգացմունքները: Բանավեճը ծավալվել է Twitter սոցիալական ցանցում աստղի հրապարակման ներքո:

Լուսանկարներից մեկում 40-ամյա աստղը ներկայացել է կարմիր գույնի, խորը դեկոլտեով տոպով, կիսաթափանցիկ տաբատով, թափանցիկ ժակետով: Կերպարը լրացնում են հնդկական խորհրդանշով խոշոր ականջօղեր։ Այն Հինդուիզմում համարվում է սուրբ` սրբազան ձայն, «ուժի խոսքը», որը հաճախ օգտագործվում է յոգայի եւ մեդիտացիայի պրակտիկաներում:

«Կանգնեցրեք հնդկական մշակույթի ապրոպրիացիան: Ի՞նչ է ձեր ականջօղերի հետ», «Ես կցանկանայի հավատալ, որ մարդիկ, ովքեր օգտագործում են այդ խորհրդանիշները, նրանց հանդեպ նույն ակնածանքն ունեն, ինչ դրա ստեղծողները», «Հանեք այս ականջօղերը, մեր մշակույթը ձեր գեղագիտությունը չէ», գրել են հնդկացի հետեւորդները։