Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Թամարան արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։