Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Ինստագրմյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում պատկերված է երգչուհու դուստրը՝ Միլան։ «Թող միշտ խաղաղ լինի ձեր երկինքը»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։ Երգչուհու դուստրը լույս աշխարհ է եկել 2019թ․-ի օգոստոսին։ Սիլվան դստեր հետ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ նշելով, որ նրա հետ հնարավոր չէ ձանձրանալ։