7,7 կարատ քաշով ադամանդ. Տիմատին ցույց է տվել մատանին, որը կնվիրի «Холостяк» նախագծի հաղթողին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

7,7 կարատ քաշով ադամանդ. Տիմատին ցույց է տվել մատանին, որը կնվիրի «Холостяк» նախագծի հաղթողին

«Холостяк» շոուի եզրափակիչն արդեն շատ մոտ է։ Գլխավոր հերոսը՝ Տիմատին, արդեն հասցրել է պոտենցիալ հաղթողներին ծանոթացնել եղբոր՝ Արտեմի հետ, իսկ ավելի վաղ նրանից ամենատարբեր նվերներ է ընդունել։ Հիմա արդեն գալիս է նվիրելու նրա ժամանակը։ Եվ խոսքը 7,7 կարատ քաշով ադամանդով զարդարված մատանու մասին է։ Ռեփերը զարդը պատվիրել է ոսկերիչ Ջեյքոբ Արաբոյի մոտ։ Instagram-յան էջում արտիստը ցույց է տվել կադրերը, որոնցում կարելի է տեսնել թանկարժեք իրը։

«Նա հեռախոսով հարցրեց․ «7,7 կարա՞տ։ Դու հասկանում ես, որ այդպիսի լուրջ իրեր նվիրում են՝ առաջարկություն անելով»։ Նա լսել իմ պատասխանն ու ասաց․ «Դու խենթ ես։ Հավանաբար մոտեցման հարցում մենք նման ենք։ Ես քեզ համար լավագույն մատանին կպատրաստեմ»»,- գրել է Տիմատին։