Ինչպիսի մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել քննություններ հանձնող մարդկանց
Advertisement 1000 x 90

Ինչպիսի մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել քննություններ հանձնող մարդկանց

Որոշ մթերքներ վատթարացնում են աշակերտների եւ ուսանողների ճանաչողական գործառույթները` քննությունների պատրաստվելիս բացասաբար ազդելով նրանց աշխատունակության վրա: Այս մթերքների թվում են, մասնավորապես՝

Քաղցրավենիքը

Մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքները վնասակար են ուղեղի համար, դրանք բացասաբար են ազդում եւ կարճատեւ, եւ երկարատեւ հիշողության վրա: Այդ պատճառով քննությունների պատրաստվող մարդկանց խորհուրդ է տրվում նվազեցնել սննդակարգում քաղցրավենիքի քանակը:

Տապակած սնունդը

Տապակած մթերքները նույնպես բացասաբար են ազդում ուղեղի վրա, քանի որ հագեցած ճարպերը եւ խոլեստերինը մասամբ արգելափակում են արյան մուտքը ուղեղ:

Տրանսճարպային մթերքները

Տրանսճարպային մթերքները, այդ թվում` ֆաստֆուդը, նույնպես նվազեցնում են մտավոր ունակությունները, դանդաղեցնում են որոշումներ կայացնելու գործընթացները եւ խանգարում են մարդկանց մտածել, հաշվել եւ կատարել այլ գործողություններ, որոնք խիստ անհրաժեշտ են քննությունների ժամանակ:

Թվարկված բոլոր մթերքների փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել հավասարակշռված սնունդ՝ հարուստ վիտամիններով եւ հանքանյութերով։ Այդպիսի մթերքները նպաստում են ուղեղի ավելի լավ աշխատանքին եւ օգնում են ավելի հեշտ պատրաստվել քննությունների։

news.am