
Դերասանուհի Սալմա Հայեքը Variety-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ անցյալ տարի վարակվել է Կորոնավիրուսով և հիվանդությունը շատ ծանր ընթացք է ունեցել:
Ինչպես նշել է 54-ամյա աստղը, նա յոթ շաբաթ մեկուսացել է իր տան սենյակներից մեկում:
«Ամեն ինչ այնքան վատ էր՝ բժիշկս աղաչում էր ինձ գնալ հիվանդանոց, բայց ես ասացի. «Ոչ, շնորհակալություն: Ես նախընտրում եմ տանը մահանալ»:
Հիվանդությունից հետո Հայեքը դեռ զգում է թուլություն և արագ հոգնում է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը