Աշխարհում բոլորից ու ամեն ինչից շատ սիրում եմ քեզ․․․»․ Մարինկա Խաչատրյանի շնորհավորանքը եղբորը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհում բոլորից ու ամեն ինչից շատ սիրում եմ քեզ․․․»․ Մարինկա Խաչատրյանի շնորհավորանքը եղբորը

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին ջերմ գրկել է եղբորը։ Նա կրում է երկնագույն երանգի վերնաշապիկ-զգեստ, սպորտային կոշիկներ, իսկ կերպարն ամբողջացնում է ոճային ու հաստ գոտին։ Մարինկայի մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին շնորհավորել է եղբոր տարեդարձը՝ գրելով․ «Իմ արեւ, իմ թանկ, իմ ամեն ինչ … իմ Արմսսսս, իմ տղես, շնորհավոր ծնունդդ …Աշխարհում բոլորից ու ամեն ինչից շատ սիրում եմ քեզ, իմ բարի տղա։ Աստված քեզ միշտ թող պահապան լինի, մեր ամենաթանկ… Աչքերդ թող ուրախությունից միշտ փայլեն, ինչպես այսօր …»։