Անհրաժե՞շտ է արդյոք ընտանի կենդանիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ
Advertisement 1000 x 90

Անհրաժե՞շտ է արդյոք ընտանի կենդանիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ

Ներկայումս տնային կենդանիներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու անհրաժեշտություն չկա: Նրան կարծիք է հայտնել Վիրուսաբանության եւ մանրէաբանության դաշնային հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Դենիս Կոլբասովը (Ռուսաստան):

Նրա խոսքով` կորոնավիրուսի դեմ կենդանիներին պատվաստելու վերաբերյալ միջազգային առաջարկություններ չկան:

Ըստ ՌԲԿ-ի` ոչ վաղ անցյալում Եվրոպայում ջրաքիսերը զանգվածաբար վարակվել էին կորոնավիրուսով: Մասնագետները վերլուծել են ընտանի կենդանու կողմից մարդու վարակի վտանգը եւ որոշել, որ կենդանիների պատվաստումն այժմ նպատակահարմար չէ:

Բարձրագույն որակավորման կատեգորիայի անասնաբույժ Միխայիլ Շելյակովը նույնպես կարծում է, որ ընտանի կենդանիների պատվաստումը «բավականին անօգուտ միջոց է», քանի որ կենդանիների կողմից կորոնավիրուսը մարդուն փոխանցելու մասին հավաստի տեղեկատվություն չկա: Նա շեշտել է, որ կատուների 80-ից 100 տոկոսը հիվանդության կրողներ են, բայց դա չի տեսակի ոչնչացման չի հանգեցնում:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսեյ Զաբերեժնին իր հերթին ասել է, որ վիրուսի դեմ պայքարի համար կարող է տնային կենդանիների պատվաստում անհրաժեշտ լինել: Նրա խոսքով` վիրուսը կարող է վտանգ չներկայացնել կենդանու համար, բայց դրա օրգանիզմում վիրուսը կարող է բազմանալ եւ մարդու համար վտանգավոր նոր ձեւեր ստանալ:

news.am