BBC հեռուստաալիքն իր YouTube-հաշվում հրապարակել Է «Դոկտոր Ով» սերիալի տասներորդ եթերաշրջանի պրոմո-հոլովակը: Տեսահոլովակում հայտնվում Է դերասանուհի Փեռլ Մաքին, որը մարմնավորելու Է գլխավոր հերոսի նոր ընկերուհուն:
Նոր սերիաների պրեմիերան նշանակված Է 2017 թվականի ապրիլին:
«Դոկտոր Ով»-ը ամենաերկար գիտաֆանտաստիկ սերիալն Է աշխարհում: Այն մեկնարկել Է 1963 թվականի նոյեմբերին BBC-ի ալիքով: Նկարահանումները դադարեցվել Էին 1989 թվականին եւ վերսկսվել 2005-ին: Դյուցազներգության գլխավոր հերոսը հնարագետ այլմոլորակային Դոկտորն Է, որը «ՏԱՐԴԻՍ» անվանումը կրող մեքենայով ճանապարհորդում Է ժամանակի ու տարածության մեջ: Գլխավոր հերոսի դերը կատարել են մեկ տասնյակից ավելի դերասաններ: 2013 թվականից նրան մարմնավորում Է Փիթեր Քափալդին: