Պարուհի Սոնա Եսայանն ամուսնու` դերասան Գրիգ Գեւորգյանի հետ մեկնել է հանգստի, որտեղից նոր լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան պատկերված է լողափին։ Պարուհին շագանակագույն լողազգեստ է ընտրել, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Թեեւ Սոնան հրապարակումը չի մեկնաբանել, հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։