«Կյանքում ամեն օրը տոն է, երբ երջանիկ ենք…»․ Հասմիկ Խոջյանի եւ սիրելիի նոր տեսանյութը
Advertisement 1000 x 90

«Կյանքում ամեն օրը տոն է, երբ երջանիկ ենք…»․ Հասմիկ Խոջյանի եւ սիրելիի նոր տեսանյութը

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Հասմիկը գրկել է սիրելիին։ Նա կրում է երկնագույն  ամառային զգեստ։ Նուրբ շպարով է, իսկ վարսերը կիսով չափ հավաքված են։ Ջերմ կադրերին կից դերասանուհին գրել է․

«…խաղաղ, ներդաշնակ, անկեղծ, լի սիրով, պաշտպանված…. ու այս ամենն առանց օրացույցային տոների… կյանքում ամեն օրը տոն է, երբ երջանիկ ենք… իսկ երջանկությունը կառուցում ենք ինքներս…. առհասարակ այն, ինչը ներկա պահին կա ու կատարվում է մեր կյանքում, դա մեր երեկվա պատկերացումն է, միտքն է, ստեղծածն է…..Դե ուրեմն, արի սկսենք մտածել երջանիկ ու հաջողակ մարդու նման և վստահ եմ, որ կդառնանք այդպիսին»։