COVID-19-ով պացիենտների մեծ մասը հակաբիոտիկների կարիք չունի. հետազոտություն
Advertisement 1000 x 90

COVID-19-ով պացիենտների մեծ մասը հակաբիոտիկների կարիք չունի. հետազոտություն

COVID-19-ով պացիենտների մեծ մասը հակաբիոտիկներով թերապիայի կարիք չունի՝ դրանք պահանջվում են բացառիկ դեպքերում եւ հիմնականում վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին հաղորդվում է The Lancet Microbe-ում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Medportal.ru-ն հայտնում է, որ համավարակի ժամանակ դեղատներում հակաբիոտիկների պահանջարկը ռեկորդային է դարձել, բայց մեծ մասն այդ դեղերն ընդունել է առանց բժշկական ցուցումների:

Նոր հետազոտությունը, որ անցկացրել են Ծանր շնչառական վարակների միջազգային կոնսորցիումի (ISARIC) մասնագետները, ցույց է տվել, որ հիվանդանոցներում բուժման ընթացքում մեկ կամ մի քանի հակաբիոտիկներ ստացել է հիվանդների առնվազն 85%-ը, որոնց 37%-ը այդ դեղամիջոցները ստացել է նախքան հոսպիտալացումը: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են վերակենդանացման բաժանմունքում գտնվող պացիենտների շրջանում: Շատ հաճախ բժիշկները նշանակել են լայն սպեկտրի գործողության հակաբիոտիկներ:

Ամենակարեւոր բացահայտումն այն էր, որ COVID-19-ով պացիենտների մոտ բակտերոլոգիական վարակներ բավական հազվադեպ են հանդիպել եւ բնորոշ չեն եղել կորոնավիրուսին: Որպես կանոն, դրանք եղել են տարածված ներհիվանդանոցային վարակներ, եւ երկրորդային վարակի դեպքերը հիմնականում հայտնաբերվել են սուր շնչառական խնդիրներով պացիենտների մոտ ոչ շուտ, քան հոսպիտալացումից 48 ժամ անց:

news.am