1. Քանի դեռ ողջ եք, ամեն ինչ հնարավոր է
Միակ հարգելի պատճառը, որը կարող է ձեզ ստիպել հանձնվել, ձեր մահն է: Քանի դեռ դուք ողջ եք, (առողջ եւ ազատ), դուք ընտրություն ունեք, որ փորձեր անեք, մինչեւ վերջնական հաջողություն:
2. Իրատես եղեք
Առաջին հայացքից ինչ-որ բան յուրացնելու հավանականությունը շատ փոքր է: Ամեն ինչ ժամանակ է պահանջում սովորելու համար, եւ դուք սխալներ թույլ կտաք: Սովորեք դրանց վրա:
3. Դուք ուժեղ եք
Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Մի փոքրիկ անհաջողությունը հերիք է, որ ձեզ կանգնեցնի հաջողության հասնելու ճանապարհին: Բավական չի լինի նաեւ 10, 100, 1000 անհաջողությունը:
4. Դրսեւորեք ձեզ
Եթե չեք ուզում ուրիշ մեկի նման հայտնի լինել, դա թուլություն է եւ այն մասին է վկայում, որ դուք հանձնվում եք: Դուրս եկեք եւ ձեզ ցույց տվեք մնացած աշխարհին, ինչպես նաեւ ինքներդ ձեզ: Դուք կարող եք եւ կհասնեք նրան, ինչը մտադիր էիք անել: Դուք անհաջողություն կկրեք այն դեպքում միայն, երբ հանձնվեք:
5. Դա արվե՞լ է նախկինում
Եթե ուրիշ մեկը կարողացել է անել դա, դուք էլ կկարողանաք: Նույնիսկ եթե աշխարհում միայն մեկ մարդ է կարողացել հասնել նրան, ինչ դուք ցանկանում եք: Դա պետք է ձեզ համար բավարար պատճառ լինի, որ երբեք չհանձնվեք: