Ինչպես է վակուումային փաթեթավորումն ազդում մսի հատկությունների վրա:
Այս հարցին պատասխանել են Սիբիրի դաշնային համալսարանի մասնագետները:
RIA.ru-ի հաղորդմամբ՝ մսի մի մասը նրանք տպագրել են եռաշերտ փաթեթներում պոլիամիդի եւ պոլիէթիլենի հիմքով: Կիսաֆաբրիկատները պահպանել են միանման պայմաններում՝ սառցարանում 4 աստիճան ջերմաստիճանով, որից հետո միկրոկենսաբանական անալիզ են անցկացրել:
Պարզվել է, որ մսի կիսաֆաբրիկատներում անաէրոբ միկրոօրգանիզմների թիվը բարձր է, քան վակուումային փաթեթներում մսի մեջ:
Մասնագետների խոսքով՝ դա կարող է նշանակել, որ վակուումային փաթեթավորումներում մսային կիսաֆաբրիկատների պահման ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 8 օր 4±2°С-ի պայմաններում:
«Ինչպես նաեւ այդ տեխնոլոգիան թույլ է տալիս պահպաներ վիտամիններ, ածխաջրեր, ճարպեր, մակրո- եւ միկրոտարրեր»,-ասել է պրոֆեսոր Գալինա Իվանովան:
news.am