«Կյանքը չափազանց կարճ է. պետք է գնահատել ապրած ամեն օրը»․ Լիլիթ Բասյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կյանքը չափազանց կարճ է. պետք է գնահատել ապրած ամեն օրը»․ Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել լողավազանի կողքին։ Նա կրում է սպիտակ գույնի կոստյում, նույն երանգի սպորտային կոշիկներ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Լիլիթը խոսել է կյանքի, ժամանակի կարեւորության մասին։

«Կյանքը չափազանց կարճ է . պետք է գնահատել ապրած ամեն օրը:

Պետք է մաքրել կյանքիդ պարտեզն ավելորդ մարդկանցից: Մարդկանցից, որոնք կարող են քեզ ներքեւ քաշել:

Սովորեք մարդկանց ոչ ասել: Սովորեք հեռացնել այն մարդկանց, որոնք կարող են խաղալ եւ ընկերության պատրանք ստեղծել: Սովորեք գնահատել ինքներդ ձեզ եւ ձեր սեփական կյանքը:

Ոչ ոք երբեք չի վերադարձնի ձեր ժամանակը, իսկ եթե մի օր չլինեք, ոչ ոք տարիներով չի սգալու ձեր կորուստը, բացի ձեր ծնողներից, որոնք ձեզ կյանք են տվել: Խնայեք ձեզ», – գրել է սննդաբանը։