Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված չեն արտահայտել իրենց զգացմունքները, թեև սիրում են անսահման, ամբողջ սրտով: Առանց կասկածի՝ նրանց կարելի է համարել ամենաքնքուշն ու ամենասիրալիրը:
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցչի բնորոշ են բնավորության որոշակի առանձնահատկություններ, բայց միայն այս նշանի ներկայացուցիչներն են սխալ տպավորություն գործում:
Բոլորը գիտեն, որ Խեցգետիններն ամենազգացմունքայինն են, Կարիճները՝ ամենաառեղծվածայինը, Առյուծները՝ ամենահպարտը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արտաքինից սառն են, բայց լի են զգացմունքներով:
Այո՛, խոսքը Կույսերի մասին է:
Նրանք հաճախ են սխալ տպավորություն գործում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր չի գալիս ցույց տալ զգացմունքները: Բայց հարկավոր է իմանալ, որ նրանք իսկապես զգացմունքային են, սիրալիր:
Կույսերը հաճախ են ճնշում իրենց զգացմունքները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է անվերապահորեն վստահեն ձեզ, որպեսզի կարողանան խոսել իրենց զգացմունքների մասին:
Նյութը tipsha.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը