«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով ամառային իր street style-ով։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում գեղեցկուհին կերպարանք է ընդունել այգում։ Նա կրում է սպիտակ բլուզ, սեւ կիսատաբատ, մարմնագույն վերնազգեստ, երկար գուլպաներ, կեդեր։ Լուսինեի վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ «Կիրակնօրյա լուք», – այսպես է մակագրել հրապարակումը նա։