Ձայնի համար օգտակար եւ վնասակար մթերք
Advertisement 1000 x 90

Ձայնի համար օգտակար եւ վնասակար մթերք

Սննդակարգը մեծ ազդեցություն ունի նաեւ մեր ձայնի վրա։ Կա մթերք, որը օգտակար է ձայնի համար եւ հակառակը՝ կան բացասական ազդեցություն ունեցող որոշ սննդատեսակներ։ Հետեւաբար, այս փաստը անտեսելու դեպքում միգուցե կանգնեք լուրջ խնդիրների առաջ։ Ի դեպ, հայտնի երգիչ-երգչուհիները սա անպայման  հաշվի են առնում։

Բանիմաց երգիչ-երգչուհիները համերգից առաջ նարնջի կամ խնձորի թարմ հյութ չեն խմում։ Արգելված են նաեւ նռան, արքայախնձորի եւ կիտրոնի թարմ քամած հյութերը։ Ինչու՞։  Ելույթ ունենալուց առաջ չի կարելի է թարմ քամած հյութեր խմել, քանի որ դրանցում առկա թթվայնությունը  այրում է կերակրափողը, իսկ որոշ ժամանակ անց օքսիդացնում կոկորդի լորձաթաղանթը՝ վնասելով ձայնալարերը։ Ուստի, ելույթից առաջ երգիչները խմում են միայն ոչ սառը, ոչ գազավորված ջուր կամ մեղրով ու կաթով սուրճ։ Ոմանք էլ հում ձու են կուլ տալիս։

Կարեւոր ելույթներից առաջ չի կարելի նաեւ սպիրտային խմիչք օգտագործել։ Արդեն հասկանալի է, քանի որ ալկոհոլը այրում է կոկորդը եւ կրկին վնասում ձայնալարերը։

Իսկ որոնք են օգտակար ըմպելիքները. կարելի է փոքր-ինչ տաք ջրի մեջ մի քիչ աղ լցնել (գազավորված ջուրը բացառվում է), ձվի դեղնուցով կաթ (համեղ չէ, բայց հիանալի միջոց է կոկորդի համար), տաք թեյ, կաթով սուրճ ըմպել։

news.am