«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով բնական գեղեցկությունը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն առանց շպարի է։ Նա սեւ շապիկ է կրում ու հավաքել է մազերը։ «Սիրում եմ այն օրերը, երբ արթնանում ես ու շտապելու տեղ չունես»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։