«Իմ կյանքի սեր»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի տարեդարձը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ կյանքի սեր»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի տարեդարձը

Այսօր ռեփեր Քանյե Ուսեթը՝ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը, նշում է իր 43 ամյակը։ Այս առթիվ Քիմն իր Instagram-ում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված են իրենց երեք երեխաների հետ։ Ջերմ հրապարակմանը կից հայտնի աստղը շնորհավորել է իր 4 երեխաների հորը՝ գրելով․ «Ծնունդդ շնորհավոր, իմ կյանքի սեր»։

Շնորհավորանքներին միացել է նաեւ Քիմի կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ով նույնպես լուսանկար է հրապարակել։ Կադրում պատկերված են Քլոե Քարդաշյանը, նրա սիրելին՝ Թրիսթան Թոմփսոնը, Քիմ Քարդաշյանն ու հոբելյարը։ Քլոեն գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ եղբայր։ Լավագույն տարեդարձն եմ մաղթում։ Ուղարկում եմ սեր եւ անսահման օրհնություն»։