Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։
Իր միկրոբլոգում դերասանը հոլովակ է հրապարակել դուստրերի մասնակցությամբ։ «Երբ դժվար է, Ձեր ժպիտն է օգնում ինձ վստահ քայլել: Ձեր միամիտ հարցերն են ինձ հույս ու հավատ ներշնչում, իսկ Ձեր անկեղծությունն ինձ ուժ է տալիս` չհիասթափվելու ու չչարանալու: Դուք դաստիարակում եք իմ մեջ ամենա կարևորը` հարգել մարդկային արժեքները, մարդ մնալ ու լինել մարդասեր ցանկացած իրավիճակում, ինչի համար աստծուց շնորհակալ եմ»,- մեկնաբանել է նա։