Մահացել է «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմի աստղ Լիբուշե Շաֆրանկովան։ Այս մասին հայտնում է CNN Prima News-ը՝ վկայակոչելով նրա որդուն՝ Յոզեֆ Աբրամին։
Նշվում է, որ 2014 թվականից Շաֆրանկովան պայքարել է թոքերի քաղցկեղի դեմ։ Արտիստուհու մահվան ճշգրիտ պատճառը չի բացահայտվում։ Նա կյանքից հեռացել է 68 տարեկանում։
Դերասանուհին ծնվել է 1953 թվականի հունիսի 7-ին Չեխիայի Բռնո քաղաքում։ Ավարտել է տեղի թատերական ուսումնարանը։ Առաջին անգամ նա կինոյում է հայտնվել տասնյոթ տարեկանում։ Մեծ ճանաչում է բերել 1973 թվականին նկարահանված «Երեք ընկույզ Մոխրոտիկի համար» ֆիլմը։