«Սիրուն». Հասմիկ Խոջյանի «street style»-ը Երեւանից:
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Հասմիկը միջին երկարության, պուտավոր զգեստ է կրում։ Երիտասարդ դերասանուհին, որը հանրությանը հայտնի է սերիալներում կատարած դերերով, այն համադրել է բարձրակրունկների հետ։ Հասմիկն արձակել է մազերը, բնական շպարով է։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Շատ սիրուն»։