Դատարանը կիսել է Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը․ նախկին ամուսինների դատական վեճը շարունակվում էր երեք տարի
Advertisement 1000 x 90

Դատարանը կիսել է Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը․ նախկին ամուսինների դատական վեճը շարունակվում էր երեք տարի

Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման գործընթացը շարունակվում էր երեք տարի։ Նրանք օրինական ամուսնացած են եղել գրեթե 30 տարի եւ այդ ընթացքում հասցրել են շատ բան ձեռք բերել՝ տներ, արվեստի իրեր։

Մայրաքաղաքային դատարանը վերջապես որոշում է կայացրել։ Այն, ի դեպ, հրապարակել են մի քանի ժամ, քանի որ ամբողջությամբ ընթերցել են զույգի արժեքավոր ցանկը։

StarHit-ի տեղեկություններով՝ դատաքննության ընթացքում Ստեպանենկոյին եւ նրա փաստաբաններին հաջողվել է համոզել, որ ունեցվածքը բաժանեն 50 50-ի եւ ոչ թե մեծ մասն անցի դերասանուհուն։ Սակայն փետրվարին վեճ էր առաջացել, թե կոնկրետ որ կեսն է հումորիստը ցանկանում ստանալ եւ ինչն է համատեղ վաստակած համարում։ Դատարանում պարբերականի աղբյուրները զվարճալի փաստեր են հայտնել․ օրինակ՝ Ելենա Գրիգորեւնան պնդում էր, որ «Հին կաղնի» անունով նկարը բաժին հասնի Պետրոսյանին։ Սակայն դատավորն այլ որոշում է կայացրել։ Ստեպանենկոն դարձել է նաեւ «Ժամանակակից խելագարներ» եւ «Օկուլտիզմ ու սեքսուալություն» գրքերի սեփականատեր։

Ի դեպ, ի սկզբանե զույգը փորձում էր հարցը խաղաղ լուծել, առանց դիմելու փաստաբանի, այդ ժամանակ Պետրոսյանը Ելենա Գրիգորեւանային նույնիսկ նվիրել է բնակարաններից մեկը։ Սակայն դա նրա համար քիչ է եղել։ Նախկին ամուսինների բոլոր արժեքավոր իրերի ցանկը կազմված էր մոտ հազար էջից։

Ի դեպ, ամենաթանկարժեքը Զաչատեւսկում գտնվող 516 քառակուսի մետր տարածքով անշարժ գույքն է, որը Պետրոսյանը ծրագրում էր թանգարանի վերածել։ Սակայն դատական վեճի ընթացքում Ստեպանենկոն գրավել էր։ Օրակարգում էին նաեւ հինգ այլ բնակարաններ։

Ամեն ինչ կարող էր ավարտվել շատ ավելի ուշ, եթե չլինեին «ծանրացնող» հանգամանքներ Ստեպնանեկոն սկզբում, ըստ էության, հրաժարվում էր ունեցվածքը գնահատողներին շեմին մոտ թողնել, հետո պահանջում էր իրեն տալ բնակարանների, գրքերի եւ հնաոճ իրերի մեծ մասը, որոնք Պետրոսյանը հավաքել էր տարիներ շարունակ։ Վերջին նիստերից մեկի ընթացքում դերասանուհու փաստաբաններն արտասովոր միջնորդություն են ներկայացրել․ նրանք Եվգենի Պետրոսյանից պահանջում էին վերադարձնել գումարը, որն ամուսնության վերջին տարիներին ծախսվել է ուտելիքի վրա։

news.am