Մարմնի ո՞ր ջերմաստիճանը կարելի է նորմալ համարել
Advertisement 1000 x 90

Մարմնի ո՞ր ջերմաստիճանը կարելի է նորմալ համարել

Մարմնի ո՞ր ջերմաստիճանը կարելի է նորմալ համարել: Ոմանք կարծում են, որ դա 36,6 աստիճանն է, սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, ինչպես պնդում է օտորինոլարինգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կոլեսնիկովան:

Նրա խոսքով` ջերմաստիճանի նորմայի սահմանները վաղուց ընդլայնվել են:

«Նորմալ վիճակում մարդու մարմնի ջերմաստիճանի նորման 35,5 աստիճանից մինչեւ 37,5 աստիճան Ցելսիուսի միջակայքում է», – ասել է Կոլեսնիկովան «Հինգերորդ ալիքի» հետ հարցազրույցում:

Մարմնի ջերմաստիճանը, ըստ բժշկի, կարող է բարձրանալ ուտելուց հետո, ֆիզիկական եւ էմոցիոնալ սթրեսի հետեւանքով, ինչպես նաեւ ամռանը՝ օրվա երկրորդ կեսին:

«Պետք է հասկանալ, որ օրվա ընթացքում ջերմաստիճանը կարող է փոխվել մինչեւ 0,6 աստիճանով: Ամենաբարձրը դիտվում է ժամը 16:00-ին եւ 18:00-ին», – ասել է մասնագետը:

Ջերմաստիճանը չափելու համար, ըստ մասնագետի, հարմար են թեւատակը, բերանը, ճակատը, արտաքին լսողական անցուղին, ինչպես նաեւ հետանցքային մեթոդով չափումը:

med.news.am