Ընդունված է համարել, որ տղամարդիկ ուժեղ են կանանցից ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև՝ բարոյապես: Տղամարդիկ լաց չեն լինում, տղամարդիկ պետք է կանանց ձեռքերի վրա տանեն ու քարշ տան նրանց փոխարեն ծանր պայուսակները, դռները բացեն, մեխ խփեն, նկար կախեն, և այլն, և այլն: Կանանց համար, ովքեր անխնա շահագործում են իրենց ամուսիններին, երբեմն շատ դժվար է լինում պահել իրենց տղամարդկանց: Կարծես թե ամեն ինչ այնքան լավ էր սկսվել, նա այնքան ուժեղ էր, հոգատար, ամեն ինչ անում էր, իսկ հետո վերցրեց ու մի օրում անհետացավ: Իհարկե կանհետանար: Ում դուր կգար, որ իրեն մարդու տեղ չեն դնում: Տղամարդը միայն փող աշխատող չէ. Նախ և առաջ՝ նա մարդ է, ով իր սովորություններն ունի, ուժեղ և թույլ կողմերը, ում քնքշանք ու հասկացվածություն է պետք, բարի խոսք ու հանգիստ՝ աշխատանքային ծանր օրվանից հետո: Իմանալով տղամարդու բնավորության թաքնված կողմերը` կարելի է նրա հետ փոխադարձ սիրո ու հարգանքի վրա հիմնված երկարատև հարաբերություններ կառուցել: Առաջարկում ենք ձեզ իմանալ, թե ինչ դիմակների տակ են թաքնվում կենդանակերպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդիկ և ինչ թուլություններ են նրանք թաքցնում:
Խոյ: Խոյի դիմակներն են`
- ստեղծում է իսկական տղամարդու տպավորություն
- բաց ընկերասիրություն
- ամուր ձեռքսեղմում
- խիզախ է խելացնորության աստիճան
- հանկարծակի շռայլ է դառնում
Նրա թուլությունները`
- չի կարողանում մերժել ընկերներին
- լսելու ու ձանձրալի աշխատանք կատարելու համբերություն չունի
- չափազանց անփույթ է առողջության և օրվա ռեժիմի նկատմամբ
- չի կարողանում ենթարկվել
- սիրում է անհետանալ, իսկ հետո կրկին հայտնվել` չբացատրելով պատճառը
Խորհուրդներ: Փորձեք նրա չափից դուրս ակտիվության ու եսակենտրոնության արանքում նկատել խոցելի փոքր տղային, ով թիկունքի կարիք ունի:
Ցուլ: Նրա դիմակներն են`
- թվացյալ բարեկեցություն ու հարմարավետություն
- հմուտ ձեռքերով ընտանիքի մարդ
- լավ տնտեսվար է՝ լավ ճաշակի նկրտումներով
- համառ է
Նրա թուլությունները`
- համառություն և վայելքների գայթակղությանը դիմանալու անկարողություն
- կնոջը ենթարկվող տղամարդ դառնալու վախ
- սիրելի բազմոցի նկատմամբ ձգտումը
- 300 տարի կխոստանա վերանորոգել հեծանիվը
- ընկճվում է ինտելեկտուալ զրուցակիցների ներկայությունից
- Համեղ կերակուրի ու աղանդերի նկատմամբ սերը քայքայում է նրա առողջությունը, գիրացնում:
Խորհուրդներ: Այս տղամարդը միշտ քնքշանքի ու գուրգուրանքի կարոտ է:
Երկվորյակներ: Երկվորյակների դիմակները`
- հմայք և սրամտություն
- հնարամիտ է ու ինքնատիպ
- ցանկացած ընկերախմբում գերազանց հյուր է
- շուտ է մերվում
Նրա թուլությունները`
- ավելի շատ է խոստանում, քան կարող է կատարել
- դադար չունի, երբեմն երկու նապաստակի հետևից է ընկնում, մի քանի բան միաժամանակ է սկսում
- չգիտի, թե ինչ է ուզում
- նրա մեջ ապրում է հեղինակությունների դեմ ըմբոստացող հակասության ոգին
Խորհուրդներ: Նրան պետք է օգնել՝ կյանքի նպատակը որոշելու, իսկ հետո՝ այդ նպատակը վերահսկողության տակ պահելու հարցում: Երկվորյակին երկու սեր է պետք, բայց պարտադիր չէ երկու կին: Փորձեք լուծել այս հանելուկը:
Խեցգետին: Նրա դիմակները՝
- կնոջ նկատմամբ գերզգայուն տրամադրվածություն
- նուրբ հոգատարության ունակություն, լավ դայակներ են
- տղամարդ է, ով սիրում է սրտամոտ զրույցներ վարել
Նրա թուլությունները`
- անընդհատ դեպի անցյալ վեադառնալու պատճառով դժվար է ամոքում վերքերը
- վախենում է մեկուսանալուց
- անգամ լվանալու համար նրա վրայից չես հանի հին հագուստը
- շատ խոցելի է, քչախոս, հիշաչար, փնթփնթան, կամակոր
Խորհուրդներ: Հանգիստ թողեք նրան, երբ նա զայրացած է ու փակվում է ինքն իր մեջ: Եթե չեք կարողանում նրան տեղից շարժել, հիվանդ ձևացեք:
Առյուծ: Առյուծի դիմակները՝
- գեղեցիկ է, վառ արտաքին ունի ու հագուստ
- նրա համար կարևոր է սրտակերի համբավը պահելը
- կարծես թե նա ռոմանտիկ է, արքայավայել շռայլ, իսկ շարժուձևն այնպիսին է, ինչպիսին արիստոկրատների մոտ է
Նրա թուլությունները`
- վախենում է չհարգվելուց ու սեփական անձի նկատմամբ ուշադրության պակասից
- սիրելի բազմոցը, կոնյակն ու թերթը
- սոցիումի մեջ անհաջողակ Առյուծը շատ տխուր տեսարան է
Խորհուրդներ: Նրան թույլ տվեք զգալ, որ ինքը ձեր արքան է: Մի մոռացեք, որ դուք թագուհի եք: Գլխավորը՝ անընդհատ հիացեք, գովեք նրան ու մաքրակենցաղ եղեք:
Կույս: Կույսի դիմակները`
- պարզ, տրամաբանական միտք ու բոլոր հարցերում համակարգված գործելակերպ
- բարեխիղճ է ու ճշտապահ
- իրեն տիրապետելու կարողություն ունի
Նրա թուլությունները`
- նա պետք է կյանքի իր դիրքն ու ուղին մշակի ու հետևի դրան
- իր տրամաբանական հիմնավորման ստրուկն է
- վախենում է պատասխանատվությունից, քանի որ ինքն էլ չափից առավել պատասխանատու է
Խորհուրդներ: Եթե դուք կարողացել եք ինչ-որ բանում նրա կարծիքը փոխել, ուրեմն ձեզ համար նա շատ բանի կգնա:
Կշեռք: Նրա դիմակները`
- գեղեցիկ ժպիտ
- կարողանում է զինաթափել հմայքով ու զիջել
Նրա թուլությունները`
- միշտ երազում է, որ խնդիրն ինքն իրեն լուծվի
- չի կարողանում մերժել
- վառ կանանց համար կորցնում է խելքը
- էսթետ է
- նրա տրամադրությունը կարող է փչանալ անգամ ձկան հոտից, որը դուք տապակում եք ընթրիքի համար
Խորհուրդներ: Բոլոր որոշումներն ինքնուրույն կայացրեք: Գեղեցիկ զգեստ, ինտերիեր, մատուցման ձև, մոմեր, ու նա ձերն է:
Կարիճ: Կարիճի դիմակները`
- ներթափանցող, երբեմն անթարթ հայացք
- թվացյալ ուժ և հուսալիություն
- ի ծնե հոգեբան է
- ճակատագրի ցանկացած հարվածի նկատմամբ ամրություն
Նրա թուլությունները`
- անխնա է կանացի ֆլիրտի ու կոկետության նկատմամբ
- ամեն ինչ կամ ոչինչ ունենալու պահանջմունք
- նա համընդհանուրից տարբերվող իր բարոյախոսությունն ունի, ինչի պատճառով օրենքի հետ խնդիրներ է ունենում
- հաճախ է հիվանդանում հոգին քայքայող ներքին հակասությունների պատճառով
Խորհուրդներ: Ձեզնից պետք է համբերություն ու անսահման նվիրվածություն գա: Նկատի ունեցեք, նա հիշում է ամեն ինչ` և վիրավորանքները, և ուրախությունները:
Աղեղնավոր: Աղեղնավորի դիմակները`
- հեղինակություն է, անգամ, երբ թվում է, թե դրա համար հիմքեր չկան
- հիանալի ուղեղ ունի
- միշտ չափազանցված կապեր ունի, որոնք իր բառերով որոշում են ամեն ինչ
- սիրում է սպորտ, բայց հեռուստացույցով
Նրա թուլությունները`
- նա անկեղծ է ու ճշմարիտ իր բոլոր հետաքրքրությունների մեջ, այդ թվում նաև` սիրային կապերի:
- հավերժական ամուրի է: Անընդհատ գնում-գալիս է կնոջից դեպի սիրուհի, և՝ հակառակը, մինչև չհոգնի:
Խորհուրդներ: Մի կապեք նրան տանն ու ընտանիքին, հայտարարեք, որ ինքներդ էլ եք սիրում ազատություն: Երբեմն ինտրիգ ստեղծեք գաղտնի զանգերի կամ ծաղիկների տեսքով:
Այծեղջյուր: Այծեղջյուրի դիմակները`
- հուսալիություն
- երաշխավորված սեր ողջ կյանքի համար
- էմոցիոնալ ու նյութական վիճակի կայունություն
Նրա թուլությունները`
- առանց ամունության նա իրեն անվստահ է զգում
- նրա համար դժվար է արտահայտել իր զգացմունքներն ու քնքշանքը
- նա ինքը սիրո խիստ կարիք ունի
- սովորաբար սպասում է, որ իրեն պետք է գնահատեն, շնորհակալ լինեն ու հիանան իրենով:
- շատ է ուզում վերահսկել ընտանեկան բյուջեն
Խորհուրդներ: Նրան զգեստներով ու գեղեցկությամբ մի գերեք: Ավելի լավ է՝ ցույց տվեք, թե ինչպիսի տնտեսուհի ու մայր եք:
Ջրհոս: Ջրհոսի դիմակները`
- բացակա-երազկոտ հայացք. Ասես նրա մտքերը թափառում են ինչ-որ տեղ
- ձեր հասցեին սուր ակնարկները նրա` ձեզնով հետաքրքրված լինելու հստակ նշան են
- պատրաստ է ընկերանալ անգամ իր մրցակցի հետ
Նրա թուլությունները`
- նետվում է դեպի ամեն նորն ու անսովորը, լինի դա մարդ թե գաղափար
- անտարբեր է նյութական բարեկեցության նկատմամբ, կարող է գոհանալ փոքրագույն հարմարություններով
- նրա համար կարևոր է զգալ, որ ոչ մի բանի հետ կապվածություն չունի
Խորհուրդներ: Ձեր բոլոր խաղաքարտերը մի բացեք նրա առջև: Միշտ գրգռեք նրա հետաքրքրասիրությունը:
Ձկներ: Ձկների դիմակները`
- կենսուրախ ժպիտ, իսկ աչքերի օվկիանոսի մեջ խորտակվում են անսահման երազանքներ ու երազներ
- ակնհայտ ռոմատիզմ
- մեծ սիրտ ունեցող մարդ. միշտ պատրաստ է հասկանալ ձեզ ու սփոփել
Նրա թուլությունները`
- նրա համար դժվար է անընդհատ գտնվել ռեալ իրականության մեջ
- երբեմն մոռանում է ուտել ու անտարբեր է սեփական հարմարությունների նկատմամբ
- մեծ ինքնանվիրում ու գաղափարներին, ընկերներին ու սիրած կնոջը ծառայություն
- նրա հումորի տակ տխրություն ու վիշտ է թաքնված
Խորհուրդներ: Չի կարելի վիրավորել նրա երազանքը, նա դա ձեզ չի ների: Ավելի լավ է՝ կիսեք այն նրա հետ ու օգնեք իրական դարձնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը